Սոլեյմանիի սպանությունից հետո նավթը կտրուկ թանկացել է

Brent տեսակի նավթը թանկացել է միանգամից 2,76 տոկոսով

Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է միանգամից երկու տոկոսով, այն բանից հետո, երբ տարածվեցին լուրերն այն մասին, որ սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին՝ Բաղդադում, ամերիկյան գործողության արդյունքում։

Այս մասին, hraparak.am-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ըստ այդմ, Brent տեսակի նավթը թանկացել է միանգամից 2,76 տոկոսով եւ մարտյան ֆյուչերսները մեկ բարելն արժի արդեն 68,09 դոլար, իսկ WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների դեպքում թանկացումը կազմել է 2,75 տոկոս եւ այժմ մեկ բարելն արժե 62,86 դոլար։