Մունք․ Արշավիր Ղարամյանի գրառումը

Տոնածառի տակ, Ձմեռ պապու տեղ՝ հրացան

Արցախի Հանրապետության ղեկավար կազմը դիրքեր է գնացել, նկարվել զինվորների հետ։

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Արշավիր Ղարամյանը  լուսանկար է հրապարակել ու  մի բառ է ընդամենը գրել՝ մունք։ Նրա հետ է նաև նախագահ, Արցախի հերոս Բակո Սահակյանը։

Օգտատերերից մեկը,  ում տղան նույնպես ծառայում է,  գրում է․

Татьяна Нерсисян С новым годом, командиры, в Ваших руках служба и благополучие наших детей!!

Ղեկավարներին նույնպես հրամանատարներ է անվանում։

Պատերազմական վիճակում գտնվող երկրի խորհուրդ, որտեղ տոնածառի տակ Ձմեռ պապու տեղ հրացան են դնում։

Մունք