ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
«Բազմիցս այս օրերին ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, քանի որ ասածս դեռևս տեղ չի հասնում:
Գոյություն ունի ընդամենը 5 պետական պաշտոն, որոնք զբաղեցնողներից բացի մյուս բոլոր պետական պաշտոնյաների ամանորի առթիվ շնորհավորական ուղերձների հրապարակումը ծանր մեծամտություն է, իսկ դրանց վիդեո տարբերակով տարածելը` ծանր հիվանդության հասնող ինքնասիրահարվածություն:
Նշված 5 պաշտոններն են.
1. Հանրապետության նախագահը, որպես պետության գլուխ
2. Ազգային ժողովի նախագահը, որպես օրենսդիր իշխանության բարձր ներկայացուցիչ
3. Վարչապետը, որպես գործադիր իշխանության բարձր ներկայացուցիչ
4. Սահմանադրական դատարանի նախագահը, որպես դատական իշխանության բարձր ներկայացուցիչ
5. քաղաքապետերը (քաղաքի բնակիչներին), որպես տեղական իշխանության բարձր ներկայացուցիչ:
Ոչ պետական իշխանությունից ընդունելի է նաև հոգևոր առաջնորդի շնորհավորանքը»:
0Comments