Գործ և աղոթք. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ձեր կատարած գործը մարդկանց համար կարող է անկարելի թվալ, բայց Աստծո համար ամեն ինչ կարելի է

ա

Դեկտեմբերի 29

Գործը և աղոթքը երկու հզոր ուժեր են, որոնք պիտի ապահովեն ձեր հաջողությունը, հաջող ընթացքը՝ ձեր գործի և Իմ գործի:

Քանի որ աղոթքը, հավատավոր աղոթքը հիմնված է այն համոզումի վրա, որ Ես գործում եմ ձեզ համար, ձեզ հետ և ձեր մեջ: Ուրեմն առաջ ընթացեք ուրախ տրամադրությամբ ու արի կեցվածքով. Ես ձեզ հետ եմ: Ձեր կատարած գործը մարդկանց համար կարող է անկարելի թվալ, բայց Աստծո համար ամեն ինչ կարելի է: