Նշաններ և զգացումներ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Իրադարձություններն Ինձ վրա չեն ազդում, երբ Իմ Խոսքը Ասված է, նշանակում է՝ կիրականանա. Ես այստեղ եմ, միացած ձեզ՝ մտերիմ ու ջերմ բարեկամությամբ

Հիսուս

Դեկտեմբերի 28

Տեր, Դու այստեղ ես, այնպես արա, որ զգանք Քո մոտիկությունը:

Ահավասիկ այստեղ եմ: Իմ ներկայությունը զգալու չափազանց պահանջ մի ունեցեք: Այն զգալու համար չարաչար խնդրելը հավասար է «Նշան խնդրելու»: Այդ պահանջի պատասխանը նույնն է, ինչ որ տվեցի, երբ երկրի վրա ինձնից «նշան խնդրեցին»: (Հովնան մարգարեի նշանից բացի ուրիշ նշան չպիտի տրվի...):

Թանձր վարագույր կա կախված անհավատի տեսողության առջև: Հավատացյալի համար այդ վարագույրը ժամանակավոր է, որովհետև հաջորդելու է փառավոր Հայտնությունը:

Ձեր զգացածն ու կարծիքը բնավ էական չէ: Կարևորն այն է, թե իրականում ով Եմ Ես, ով էի և ով պիտի լինեմ ձեզ համար Հավիտյան: Ես հարուցյալ Տերն Եմ: Զգալը, որ Ես ձեզ հետ եմ, կարող է կախված լինել անցողիկ մի տրամադրությունից, իրադարձության փոփոխությունից, սոսկ մի աննշան բանից:

Իրադարձություններն Ինձ վրա չեն ազդում: Երբ Իմ Խոսքը Ասված է, նշանակում է՝ կիրականանա: Ես այստեղ եմ, միացած ձեզ՝ մտերիմ ու ջերմ բարեկամությամբ: