Բարսեղ Բեգլարյանի կինը մահացել է

Նա ծանր հիվանդություն ուներ

Ծանր հիվանդությունից հետո մահացել է Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի» Բարսեղի կինը՝ 1956 թվականին ծնված Սեդա Մելիքսեթյանը։

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար։ Բեգլարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։