Փաշինյանը պետք է պատասխանի, արդյո՞ք ինքն է արտոնել, որ ԱԱԾ-ն ընդդիմության մասին տեղեկություններ հավաքագրի

Պարզապես, այժմ դա արվում է յուրովի «թափանցիկությամբ»

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱԱԾ-ն երեկ տարածված հաղորդագրությամբ ինքնախոստովանեց, որ տեղեկություններ է հավաքագրում նախկին իշխանությունների (այժմեան ընդդիմության) քաղաքական գործունեության մասին:

Ավելին, ԱԱԾ-ն այդ տեղեկությունները հաղորդագրությամբ տարածելու միջոցով փորձ է արել իշխանությունների քաղաքական ընդդիմությանը զրկել որոշակի դիվիդենտներից:

Սա այն է, ինչ ԱԱԾ-ն անում էր միշտ: Պարզապես, այժմ դա արվում է յուրովի «թափանցիկությամբ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի, թե արդյո՞ք ինքն է արտոնել, որ իրեն ենթակա կառույցը ընդդիմության քաղաքական գործունեության մասին տեղեկություններ հավաքագրի»: