Այդ տարածքի սեփականատերը ես եմ, մի վերագրեք Թովմասյանին․ Դատախազությունը սուտ տեղեկություն է տարածում․ ռուսաստանցի գործարար

Հրայր Թովմասյանին վերագրվող տարածքը իրականում իրեն է պատկանում՝ դեռևս 2009թ.-ից

«Երեկ  Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելուց հետո, գլխավոր դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ Արդարադատության նախարար եղած շրջանում, Հրայր Թովմասյանը հարկադրել է  նոտարական պալատի նախագահին իր որոշած պայմաններով ու վարձավճարի չափով նոտարական պալատի համար վարձակալել փաստացի իրեն պատկանող անշարժ գույքը:

«Հրապարակ»-ի հետ կապ է հաստատել Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար Ռուբիկ Ղազարյանը և վրդովված պատմել, որ դատախազության կողմից Հրայր Թովմասյանին վերագրվող տարածքը իրականում իրեն է պատկանում՝ դեռևս 2009թ.-ից:

«Ինձ տեղեկացրեցին, որ դատախազությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե օրենքով ինձ պատկանող տարածքը, որը վարձակալությամբ է հանձնված եղել, իբր, պատկանում է Հրայր Թովմասյանին: Ես պաշտոնապես հերքում եմ դա: Չկա նման բան և չի եղել: Դատախազությունը սուտ տեղեկություն է տարածում: Այդ վարձակալությամբ հանձնված տարածքի սեփականատերը ես եմ և այն ձեռք եմ բերել 2009թ-ին ՌԴ-ում իմ աշխատած փողով, բոլոր օրինական թղթերը իմ ձեռքի տակ են: Ես քանի որ Հայաստանում չեմ ապրում, այդ տարածքը տարբեր ժամանակներ վարձակալությամբ եմ հանձնել տարբեր մարդկանց»:

Գրում է Hraparak.am