«Տեմպով աշխատում ենք, տեմպով հանգստանում». Զախարովան տեսանյութ է հրապարակել

Հրապարակված կադրերում դիվանագետը՝ բարձրակրունկներով և երեկոյան սև զգեստով, ակտիվ պարում է գործընկերոջ հետ

Դեկտեմբերի 27-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սոցցանցում տեսանյութ է հրապարակել ամանորյա հավաքույթից:

Ինչպես ներկայացնում է НТВ հեռուստաալիքը, Զախարովան տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են արտաքին քաղաքականության գերատեսչությունում նշում Ամանորը, հայտնում է tert.am-ը:

Հրապարակված կադրերում դիվանագետը՝ բարձրակրունկներով և երեկոյան սև զգեստով, ակտիվ պարում է գործընկերոջ հետ: «Տեմպով աշխատում ենք, տեմպով հանգստանում»,- գրել է Զախարովան տեսանյութին կից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության շենքի մոտ երեք «Ձմեռ պապիկներից» կազմված փողային նվագախումբը շնորհավորել է Զախարովային ծննդյան տարեդարձի առթիվ՝ կատարելով Happy Birthday to You, Despacito և Besame Mucho ստեղծագործությունները: 

Տեսանյութը՝ սկզբնաղբյուրում: