ՀՔԾ-ն պարտավոր է հրապարակել Հրայր Թովմասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման հիմքերը. Սաքունց

Պետք է իմանանք, թե որ պաշտոնական լիազորությունների կոնկրետ ինչ չարաշահման մասին է խոսքը

Հաշվի առնելով հանրային մեծ ուշադրությունը, ՀՔԾ-ն պարտավոր է առանց ուշացնելու հրապարակի ՍԴ նախագահին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման հիմքերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՔԱ Վանաձորի քաղաքացիական ասամբլեայի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պետք է իմանանք, թե որ պաշտոնական լիազորությունների կոնկրետ ինչ չարաշահման մասին է խոսքը:

Եթե այդ չարաշահումը վերաբերվում ՍԴ դատավորի լիազորություններին, ապա առանց սահմանադրական դատարանի համաձայնության չի կարող նման մեղադրանք առաջադրվել:

Եթե վերաբերվում է մինչ ՍԴ դատարվոր ընտրվելը, նախկին պաշտոնական լիազորություններին՝ ԱԺ պատգամավոր, ԱԺ հանձնաժողովի նախագահ, ԱԺ աշխատակազմի ղեկավար, արդարադատոթյան նախարար աշխատած ժամանակահատվածին, բոլորովին այլ իրավիճակի հետ գործ կունենանք: