Աղմկոտ հայտարարության հետքերով. դատախազության պարզաբանումը

ՀՀ գլխավոր դատախազությունն այս հրապարակումն արդեն իսկ ուղարկել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն

Այսօր իրավապաշտպաններ Սուսաննա Սարգսյանն ու Արտակ Գալստյանը հայտարարություն են տարածել: Նրանք գրում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը 2019 թ-ին պարբերաբար Կուժ ռեստորանում հանդիպել է կաշառքի և երեխաների ապօրինի որդեգրման գործերով մեղադրյալ Ռազմիկ Աբրահանյանի և գործով այլ մեղադրյալների հետ:

Ըստ տեղեկատվության նրանց համատեղ հանդիպումներին ներկա է եղել նաև Նորքի մանկատան տնօրեն, այժմ երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ՝ Նորքի մանկատան տնօրեն Լիաննա Կարապետյանը և ևս մի երկու անձ:
Araratnews.am-ը պարզաբանում լսելու համար զանգահարեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին:

«ՀՀ գլխավոր դատախազությունն այս հրապարակումն արդեն իսկ ուղարկել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ ՀՀ քր. դատ. օրենքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու»,- պատասխանեց դատախազի խորհրդականը: