Էդգար Մանուչարյանը հեռացավ «Փյունիկից»

Հայսատանի հավաքականի նախկին խաղացողը 7 ամիս առաջ էր վերադարձել ակումբ
էդգար մանուչարյան

32-ամյա հարձակվողը խզել է պայմանագիրը «Փյունիկ» ակումբի հետ։ Հայսատանի հավաքականի նախկին խաղացողը 7 ամիս առաջ էր վերադարձել ակումբ։ Սա այն ակումբն է, որտեղից Մանուչարյանը սկսել է իր ֆուտբոլային կարիերան։

Բարձրագույն խմբում առաջին խաղն անցկացրել է հենց այս ակումբի կազմում, իսկ առաջին գոլը խփել է, երբ ընդամենը 15 տարեկան էր։

Վերադարձից հետո «Փյունիկ»- ի կազմում անցկացրել է 4 պաշտոնական հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ։

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Էդգար Մանուչարյանին և մաղթում հաջողություն։