Իր մորը վիրավորել են, ինքը կորոշի՝ խաղալ ազգային հավաքականում, թե ոչ. Մխիթարյանի մայրը՝ որդու մասին

Ես դեմ եմ, որ չշարունակի, ինքը խաղում է ազգի համար, ուղղակի Հենրիկը հիմա վիրավորված է իրենց վերաբերմունքից

Երեկ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրը` Մարինա Թաշչյանը, չի ընտրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործկոմի կազմում։

Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, պատրաստվում է լքել  ֆուտբոլի ազգային հավաքականը։

Մեզ հետ զրույցում Մարինա Թաշչյանն ասաց.

«Ես Հենրիկի հետ միայն ծնողական կապ ունեմ։ Որոշումը թող ինքը կայացնի, նա խաղում է ազգի համար։

Ինքը արդեն թող որոշի, եթե իր մորը վիրավորել են, կշարունակի, թե ոչ»,-ասաց Թաշչյանը։

Հարցին, թե ինքն ինչ դիրքորոշում ունի այդ հարցի շուրջ, ֆուտբոլիստի մայրը պատասխանեց. «Ես դեմ եմ, որ չշարունակի, ինքը խաղում է ազգի համար, ուղղակի Հենրիկը հիմա վիրավորված է իրենց վերաբերմունքից»։

ArmDaily.am