ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը

ՀՖՖ նախագահի ընտրությանը հաջորդելու է ՀՖՖ գործկոմի 16 անդամների ընտրությունը

ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:

ՀՖՖ նախագահի ընտրությանը հաջորդելու է ՀՖՖ գործկոմի 16 անդամների ընտրությունը, որի կազմից էլ ՀՖՖ նախագահի առաջարկությամբ ընտրվելու է ֆեդերացիայի փոխնախագահ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՖՖ գործկոմի անդամները հրաժարական էին տվել։

Նշենք, որ ՀՖՖ նոր նախագահի պաշտոնում առաջադրվել էին 3 թեկնածու՝ Թովմաս Գրիգորյանը, Արմեն Մելիքբեկյանը և Խորեն Հովհաննիսյանը։ Վերջինս, սակայն, օրերս հայտ էր ներկայացրել՝ չեղարկելու իր թեկնածությունը։