Արմեն Սարգսյանի համար Արցախյան հարցի ոչ հայանպաստ լուծումը բարեկեցության հարց է. Կ. Տեր-Նակալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ նախագահը համատեղության կարգով Անգլիայի թագուհու լիազոր ներկայացուցիչն է Հայաստանում

Ներհայաստանյան համակարգում ևս կան Արցախյան հիմնախնդրի ոչ հայանպաստ լուծման և զիջումների շահագրգիռ կողմեր: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ամփոփիչ համաժողովին հայտարարեց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ հավելով, որ շահագրգիռ կողմերից են օտարերկրյա գործակալական ցանցերը, անբարեխիղճ պաշտոնյաները: Ըստ նրա՝ հենց այդ պատճառով էլ նախագահական նստավայրի դիմաց իրականցրել են «Նավթ՝ չեզոքության դիմաց» ակցիան:

«Քանի որ մեր ռեսուրսները սահմանափակ են, մենք չենք կարող միաժամանակ ինչ-որ ողջամիտ կոմպրոմիս գտնել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որոշեցինք վերցնել այդպիսի շահագրգիռ կողմերից մեկին, որպեսզին հանդիսանում է ՀՀ նախագահը, համատեղության կարգով Անգլիայի թագուհու լիազոր ներկայացուցիչը Հայաստանում, ով անձնական օբյեկտիվ շահագրգռվածություն ունի այնպիսի լուծումների մեջ, որը չի կիսում մեր ազգաբնակչության մեծամասնությունը:

Մենք չենք դատապարտում, ամոթանք չենք տալիս, ասում ենք՝ հասկանում ենք, եթե դու «Բրիթիշ պետռոլիում»-ի փայատեր ես, իսկ էդ ընկերությունը հանդիսանում է Միջին Ասիայից էներգակիրների տարանցիկ ուղիների գլխավոր ինվեստորը, քո համար դա ոչ այնքան քաղաքական, գաղափարական կամ ճաշակի հարց է, որքան՝ կոնկրետ բարեկեցության հարց»,-նշեց նա:

Կոնստանտին Տեր-Նակալյանի խոսքով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին են մատակարարելու նավթամթերքի այն չափաբաժինը, որը կոչված է գոնե մասամբ բացել աշխարհաքաղաքական շահերի բախման այն կծիկը, որն առաջացել է ասիական էներգակիրների` դեպի Եվրոպա տարանցելու անհրաժեշտությունից:

«Առաջարկել ենք նավթ՝ չեզոքության դիմաց, որպեսզի Արմեն Սարգսյանն իր ռեսուրսներն ընդդեմ ՀՀ շահերի օգտագործելու փոխարեն, կամ՝ իր անգործությամբ ՀՀ շահին վնասելու փոխարեն գոնե մինիմալ լոյալություն դրսևորի»,-նկատեց նա:

Կոնստանտին Տեր-Նակալյանը նշեց, որ հասկանալի է՝ մեր ԶՈւ-երը կարող են վնասել էներգակիրների հանգույցին, ինչը կհանգեցնի նաև բաժնետերերի ֆինանսական կորուստների:


Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում: