Օգնելով երեխաներին ձևավորվել՝ ծնողները ձևավորում են վաղվա աշխարհը

Շնորհակալություն հայտնեք երեխաներին, երբ նրանք ինչ-որ բան են անում ձեր կամ ուրիշների համար

Ժամանակակից աշխարհում երեխաներ մեծացնելը կարող է դժվար և հոգնեցուցիչ լինել:

Բայց, այնուամենայնիվ, դա մեծ պատիվ է մեծահասակների համար. օգնելով երեխաներին ձևավորվել՝ ծնողները ձևավորում են վաղվա աշխարհը:

Յուրաքանչյուրն ունի իր ոճը և դաստիարակության իր սեփական կանոնները, և սա նորմալ է: Ի վերջո, և՛ երեխաները, և՛ ծնողները շատ տարբեր են: Բայց կան հիմնարար սկզբունքներ, որոնց Lifter-ն առաջարկում է հետևել:

Ներողություն խնդրեք երեխաներից, երբ սխալ եք:

Ձեզ խելացի մի համարեք միայն այն պատճառով, որ մեծ եք:

Շնորհակալություն հայտնեք երեխաներին, երբ նրանք ինչ-որ բան են անում ձեր կամ ուրիշների համար:

Ընդունեք սխալները և մի թաքցրեք դրանք երեխաներից:

Լսեք երեխաներին: Երբեք մի անտեսեք նրանց:

Պատշաճ վարքի սահմաններ գծեք:

Օրինակ ցուցադրեք:

Սովորեցրեք կարեկցանք, բարություն և սեր:

Բացատրեք, որ գործողությունները ենթադրում են հետևանքներ (լավ և վատ):

Հաճույք ստացեք երեխաների հետ շփումից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

blog. 168.am