Զավորոտնյուկի ամուսնու հաշիվները սառեցվել են

Գեղասահորդը չի զբաղվում խնդրի կարգավորմամբ, քանի որ իր ողջ ժամանակը տրամադրում է կնոջ խնամքին, որը բուժվում է ծանր հիվանդությունից

z

Սանկտ Պետերբուրգի հարկային ծառայության որոշմամբ Ռուսաստանի բանկերից մեկում արգելափակել են ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ամուսնու՝ գեղասահորդ Պյոտր Չերնիշևի ֆինանսական գործարքները: Այս մասին tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Mash Telegram-ալիքին:

Ալիքի տվյալներով՝ Չերնիշևն ու նրա ընկերությունները գրանցված են Պետերբուրգում: Ենթադրաբար, հաշիվների սառեցումը կապված է կասկածելի ֆինանսական գործարքների հետ: Միևնույն ժամանակ նշվում է, որ գեղասահորդը չի զբաղվում խնդրի կարգավորմամբ, քանի որ իր ողջ ժամանակը տրամադրում է կնոջ խնամքին, որը բուժվում է ծանր հիվանդությունից:

Նախօրեին հաղորդվել էր, որ Զավորոտնյուկը շուրջ 45 700 ռուբլի է պարտք մնացել կոմունալ ծառայություններին: Նշվում է, որ նա չի վճարել մոսկովյան բնակարանի կոմունալ ծախսերը: