Սաֆարյանի նշանակումից հետո անդամները լքում են ՀԽ-ն

ՀԽ անդամները պատճառաբանել են, որ չեն ուզում աշխատել նորանշանակ նախագահի հետ

«Հրապարակը» գրում է.

«Երեկ վարչապետի առաջարկությամբ կառավարությունը Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Ստյոպա Սաֆարյանին, այսօր արդեն հանրային խորհրդի շարքերը լքել են Լարիսա Ալավերդյանը, որը քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողվի նախագահն է և ՀԽ անդամ Հարություն Մեսրոպյանը: ՀԽ անդամները պատճառաբանել են, որ չեն ուզում աշխատել նորանշանակ նախագահի հետ:

Լարիսա Ալավերդյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Ստյոպա Սաֆարյանին քաղաքականապես չեզոք անձ չի համարում, նա իշխանության ջատագով է և չի կարող անկախ փորձագիտական խորհրդատվություն ապահովել: Ալավերդյանի խոսքով' Սաֆարյանին նշանակելով վարչապետը Հանրային խորհուրդը ցանկանում է դարձնել իշխանությանը ենթակա մարմին:

Նշենք, որ Սաֆարյանի նշանակման հետ համամիտ չեն նաև ՀԽ այլ անդամներ, և չի բացառվում, որ շուտով այլ հրաժարականներ լինեն»: