Վարսահարդարման համար գումար չունենք, քանի որ բյուջեն տակից չենք թալանում. Աննա Հակոբյան

Գրառման մեկնաբանություններում ֆեյսբուքյան մի օգտատեր մեղադրել էր Աննա Հակոբյանին՝ անկեղծ չլինելու մեջ, վերջինս պատասխանել է

Երեկ Աննա Հակոբյանը անդրադարձել էր «Մարիամ Փաշինյան. Լյուդովիկոս 14-րդը» հոդվածին, և նշել էր, որ  իրենց երեխաները թանկարժեք մեքենաների, թիկնապահների, պետական առանձնատան կարիք չունեն։

«Շուշանը մինչև հիմա ամաչում է ընկերուհիներին հրավիրել մեր տուն, որովհետեւ չի ուզում տարբերվել նրանցից:

Մարիամը ռեժիմով լաց է լինում, որ չի կարող միայնակ մի տեղ գնալ և մշտապես ինչ-որ մարդկանց ուշադիր հայացքի ներքո է: Նա, ի դեպ, ասել է այդ մեքենան պետությանն է, որովհետև այդ մեքենան չի համարում իրենը, ոչ թե որովհետև իրեն համարում է պետությունը»,- գրել է Աննա Հակոբյանը:

Գրառման մեկնաբանություններում ֆեյսբուքյան մի օգտատեր մեղադրել էր Աննա Հակոբյանին անկեղծ չլինելու մեջ, վերջինս պատասխանել էր. «Սիրելի Անի, անկեղծ եմ, ուզո՞ւմ եք հրաժարվեմ վարսահարդարումից և դիմահարդարումից, և ամեն տեղ ներկայանամ իմ բնական տեսքով, ես դա կանեմ առանց որևէ բարդույթի, բայց արդյո՞ք դուք և բոլորը հավանության կարժանացնեք դա»:

ա

ա

Նյութի աղբյուրը՝ armdaily.am