«Երևան Սիթի» սուպերմարկետում երեկ հայտնաբերված տղամարդու դիի վրա բռնության հետքեր չկան, ասել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտա 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում հայտնաբերել են հանկարծամահ եղած տղամարդու։
«Դեպքի առիթով դիի վրա արտաքին զննություն է իրականացվել, որի արդյունքում պարզվել է, որ դիի վրա բռնության հետքեր չկան։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր»,- ասաց նա։
Ավելի վաղ Shamshyan.com–ը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 19-ին Երևանի 1-03 շտապօգնության (կենտրոն) ենթակայանից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 02 խումբը կանչով մեկնել է Մաշտոցի պողոտա, 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ըստ կայքի՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մահացածը 58-ամյա Լևոն Բ.-ն է. ով նշված սուպերմարկետում Երևանի բնակիչ, 26-ամյա Դալար Ա.-ի սայլակի միջից գողացել է նրան պատկանող պայուսակը, ինչը նկատել են անվտանգության աշխատակիցները:
Վերջիններս կասկածյալին ուղեկցել են մենեջերի աշխատասենյակ, որտեղ նա հանկարծամահ է եղել:
0Comments