Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել երեխային և չի օգնել որևէ հարցում․ Նարեկ Մալյան. տեսանյութ

Նա «շառ» էր անում երեխայի ծնողի նկատմամբ

Դանիել Իոաննիսյանը Սանասարյանի կողմից վրաերթի ենթարկված երեխայի դեպքի մասին մի շարք հարցեր էր գրել. տեղեկացնեմ՝ Դանիել ջան, քննությունը դեպքը պարզել է, այո,  Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել երեխային, այո,  չի օգնել որևէ հարցում, և այո, նա «շառ» էր անում երեխայի ծնողի նկատմամբ։ Այս մասին իր ֆեյբուքյան ուղիղ եթերում ասաց ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը՝ հիշեցնելով սեպտեմբերին տեղի ունեցած դեպքը, երբ ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը վարերթի էր ենթարկել 9-ամյա երեխային։

«Երախային միջին մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ ինչ-որ առեղծվածային կերպով նրան որպես հիվանդ չեն գրանցել, չնայած՝ բուժում են նշանակել, որից հետո երեխան այլ հիվանդանոց է տեղափոխվել»,- հիշեցրեց նա։

Նարեկ Մալյանը հիշեցրեց, որ երբ այդ լուրը հրապարակվեց, Սանասարյանը հերքել էր փաստը՝ ասելով, որ ոչ մի վրաերթ տեղի չի ունեցել։ «Այս դեպքի առաջին սուտը սա էր։ Հետո,  երբ երեխայի ծնողը հայտարարեց այդ մասին, նա ստիպված ընդունեց, գնաց դեպքի վայր, ուղիղ եթեր արեց։ Սկսեց հորինել, որ երեխան է թռել մեքենայի վրա, կատու էր։ Ու նրա այդ բոլոր ցնդաբանությունների տակ մի խումբ ավանակներ հավաքվեցին և քաջալերեցին նրան»,- ներկայացեց Մալյանը։

Նրա խոսքով՝ Սանասարյանին քաջալերողները չեն մտածել, որ այդ պահվածքը ցավ էր պատճառով տուժածի ընտանիքին։ Նա նաև կեղծիք համարեց այն պտտվող խոսակցությունները, որ տուժածի ընտանիքը Սանասարյանից փորձել է գումար շորթել։

«Սանասարյան Դավիթը հերթական անգամ ստում էր։ Մենք մի պատկեր ենք ստանում, որ երեխային Դավիթ Սանասարյանն է վրաերթի ենթարկել և պարտավորվածություն  չի զգացել, փորձել է կեղծ և սուտ մատնություն անել երեխայի ծնողի նկատմամբ»,- ասաց նա։