Փաշինյանը պարգևատրեց Ղազար Ղազարյանին, ով բռնում էր Փաշինյանի ուսապարկը

Փաշինյանը ԱԱԾ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ԱԱԾ մի շարք ծառայողների պարգևատրել է պետական պարգևներով

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ԱԱԾ մի շարք ծառայողների  պարգևատրել է պետական պարգևներով։

Ի թիվս այլոց՝ վարչապետը նաև շնորհակալագիր հանձնեց Պետական պահպանության ծառայության թիկնապահ, լեյտենանտ Ղազար Ղազարյանին:

Ղազար Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի թիկնապահներից մեկն է, իսկ հեղափոխության օրերին բռնում էր Նիկոլ Փաշինյանի ուսապարկը: