«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասել է ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե Հայրապետյանը պետք է հայտնի այն անձի անունը, ով Անդրանիկ Քոչարյանի անունից խոսել է Ռուբեն Հայրապետյանի հետ, ասել է.
«Ես երբեք չէի ուզենա անդրադառնալ Անդրանիկ Քոչարյանին, որովհետև հիմա մեր երկրում ով չի ալարում՝ նրան քննադատում է։ Միայն մեկ պարզ պատճառով եմ ուզում պատասխանել նրան, որովհետև նա ապրիլյան պատերազմի հանգամանքները վերահսկող հանձնաժողովի նախագահն է։ Ես նրան չեմ վիրավորի, ինքն անձնական վիրավորանք է հասցրել ինձ, բայց ես Անդոյին ուզում եմ մի բան ասել՝ ինչպես կասեր իր տերը, ա՛յ վախկոտ ... պետք չէր այդքան շուտ ցույց տայիր քո դեմքը։ Ես զգուշացնում եմ, որ ինքը վախկոտ է»։
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը 168.am–ին տված հարցազրույցում ասել էր, թե Անդրանիկ Քոչարյանն ընդհանուր ընկերոջ միջոցով Ռուբեն Հայրապետյանին փոխանցել է, որ լքի Հայաստանը, այլապես նրան շուտով կձերբակալեն։
Հայրապետյանն ընդգծել է, որ սարսափում է այն մտքից, որ Անդրանիկ Քոչարյանը պետք է հարցաքննի լեգենդար գեներալ Յուրի Խաչատուրովին, կամ Արցախի հերոս Սեյրան Օհանյանին։ «Գիտե՞ք ինչ վատ բան է, այդ վախկոտը, որը միանգամից վախեցավ ու մեղկալու հարցազրույց տվեց այն մարդու մասին, որը չեմ ուզում ասել՝ ինչեր է արել նրա համար․․․ Ամենացավալին ինձ համար այն է, որ կարող է վերջում լսեմ հանկարծ, որ Մնացականյան Լյովային հրավիրել է հարցաքննության, այս ժողովուրդը դա պե՞տք է հանդուրժի»,- նշեց նա։
Հարցին՝ հարցազրույցի այդ հատվածում հայտարարած միտքը, թե Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է հեռանալ երկրից, դիտվեց որպես «Իմ քայլի» թիմում պառակտում մտցնելու փորձ, Հայրապետյանը պատասխանեց, որ Անդրանիկ Քոչարյանն իր տեսակով թիմի անդամ չի կարող դառնալ. «Նայեք, թե ով է եղել կենսագրության մեջ։ Ինքը դավաճանել է Վազգեն Մանուկյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին․․․ չթվարկեմ էլի, տեսեք, այդ մարդը քանի ճանապարհ է փոխել։ «Իմ քայլում» մտածում են Անդրանիկ Քոչարյանը կարող է իրենց թիմի անդամ լինե՞լ։ Համբերենք, կտեսնենք, կյանքը ցույց կտա՝ Անդրանիկ Քոչարյանն ինչ է անելու իրենց թիմի հետ»։
Անդրադառնալով գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ հեռահար բանավեճին՝ Ռուբեն Հայրապետյանն ասաց․ «Այդ ղզիկի մասին ես ոչինչ չեմ խոսի»։
Մանրամասները` տեսանյութում:
0Comments