Փաշինյանը չէր խնայի անգամ Երկրի սուգը. հետևություն

Պատկերացրեք Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական չտար ու  ասեր, որ հրաժարական կտա սգո պետական արարողակարգը իրականացնելուց հետո

Մարդու գործունեությունը ձեռագիր է․ երբ մի անգամ այդ ձեռագիրը կարդում, ըմբոշխնում ես ոճը, դժվար չէ հաջորդիվ կարդալ։

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու համար ընտրած ժամանակահատվածը՝ ապրիլի 24-ը, պատահական չէր։ Ես կասեի նախկին ընդդիմադրի  գրոհը ավելի շատ հոգեբանական է եղել։ Հիմա էլ այդպես է շարունակում՝ չասեմ միջոցների մասին։

Պատկերացրեք Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական չտար ու  ասեր, որ հրաժարական կտա սգո պետական արարողակարգը իրականացնելուց հետո։  Փորձեք առանց սուբյեկտիվ տրամադրվածության պատկերացնել։ Նիկոլ Փաշինյանը հաշվի՞ կառներ, որ ապրիլի 24-ը համազգային սգի օր է, որն ամբողջովին կազմակերպվել է նախկին իշխանության կողմից և ի տես աշխարհի կպահպանե՞ր երկրի իմիջը, թե ամբողջ աշխարհի աչքի առաջ պետությունը կսարքեր ծաղրուծանակ։ Շատ եմ մտածել այդ մասին ու Փաշինյանի հետագա գործունեությունը տեսնելով՝ եկել այն համոզման, որ Փաշինյանը չէր խնայի անգամ Երկրի սուգը։

Ձեռագրի մասին խոսեցի։ Եվ հիմա, Արցախյան հարցի ալիևյան վերջնագրի և փակ վարագույրներիի ճեղքերից՝ արագացված զարգացման ռեժիմի ֆոնի վրա  կարելի՞ է մտածել, որ արցախյան զարգացումները կարող են տեղի ունենալ ամանորյա տոնակատարության օրերին․․․ Չի ընտրվի՞ լեթարգիայի անշարժության, արտաքին գրգիռների նկատմամբ ռեակցիայի բացակայության պայմաները։  Նույն ձեռագիրը չի՞ կրկնվի․․․

Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am