Մի խաշի պատմություն. Էրիկ Անթառանյանը կազատվի՞ աշխատանքից

Հեռուստահաղորդավարին խնդրել են աշխատանքից ազատման դիմում գրել. պատճառը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հետ արված լուսանկարն է
արսեն բաբայան

 

Հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանին խնդրել են աշխատանքից ազատման դիմում գրել. պատճառը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հետ արված լուսանկարն է։

Tert.am-ի տեղեկություններով՝ Էրիկ Անթառանյանն արդեն աշխատանքից ազատման դիմում է գրել և հունվարի 1-ից այլևս չի աշխատելու Հանրային հեռուստաընկերությունում։

Կայքի հետ զրույցում Անթառանյանը նշեց, որ դեռ աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում, իսկ նկարի հետ կապված որևէ խնդիր չի առաջացել։