Նոր մանրամասներ են հայտնի դարձել ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի կաթվածի մասին: Ինչպես tert.am-ի փոխանցմամբ հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Mash Telegram ալիքին, դերասանուհու գլխուղեղի ձախ կիսագնդի ուռուցքի հետևանքով նրա մոտ կաթվածահար է եղել աջ ձեռքը, այնուհետև մարմնի ողջ աջ հատվածը:
«Այդ հատվածը, որն անշարժացած է, արդեն չի վերականգնվի»,- ասել է Telegram ալիքի աղբյուրը:
Նշվում է, որ ներկայում Զավորոտնյուկը տեղաշարժվում է միայն անվասայլակով: Նրան խնամում են մայրն ու ամուսինը:
Աղբյուրը հիշեցնում է, որ 48-ամյա դերասանուհու մոտ գլխուղեղի ուռուցք է ախտորոշվել, երբ նրա մոտ ուժեղ գլխացավեր են սկսվել: Սեպտեմբերին վերջինս հոսպիտալացվել էր:
Զավորոտնյուկը ներկա պահին գտնվում է վերականգնողական կենտրոնում, ուր տեղափոխվել է հոկտեմբերին:
Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակը չի բարելավվում
Դերասանուհու գլխուղեղի ձախ կիսագնդի ուռուցքի հետևանքով նրա մոտ կաթվածահար է եղել աջ ձեռքը, այնուհետև մարմնի ողջ աջ հատվածը
0Comments