Ուժը չի ծնվում, ուժն ապրում է ձեր մեջ. ժպտացեք, եւ աշխարհը կսկսի ժպտալ ձեզ. Լիլիթ Բաբասյան

Աշխատեք ձեզ վրա, դարձեք այն, ինչ ցանկանում եք. քանի դեռ հավատում եք ինքներդ ձեզ՝ ոչ ոք ու ոչինչ ձեզ չի կարող կոտրել

 

Սննդաբան Լիլիթ Բաբասյանը, որը վերջին շրջանում ներկայանում է որպես Լիլիթ Բասյան, նոր լուսանկար է հրապարակել, որում մեղմ կերպարում է։

 

 

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլիթը սեւ տաբատ է կրում, նույն գույնի կաշվե բաճկոն։ Նա արձակել է մազերը, իսկ ձեքին ծաղկեփունջ է։ «Ժպտացեք, եւ աշխարհը կսկսի ժպտալ ձեզ։ Ուժը չի ծնվում, ուժն ապրում է ձեր մեջ»,- հրապարակումը մակագրել է նա։

 

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլիթը սեւ հագուստ էր կրում՝ տաբատ եւ բլուզ։ Նա հետաքրքիր գլխազարդ էր ընտրել, երկար վզնոց, իսկ կերպարն ամբողջացնում էր արտահայտիչ շպարը։ «Աշխատեք ձեզ վրա։ Դարձեք այն, ինչ ցանկանում եք։ Քանի դեռ հավատում եք ինքներդ ձեզ, ոչ ոք ու ոչինչ ձեզ չի կարող կոտրել»,- հրապարակումը մակագրել էր նա։

Նյութի աղբյուրը՝ news.am