Հայը պայքարող է ու պահպանողական, վաղվանից չվախեցող և անցյալից սովորող․ Նունե Ներսիսյան

Պոպուլիստական սուտ կոչերով սնվում է մի ամբողջ ազգ․ «թավշյա» ռեժիմի միակ ձեռք բերումը

Ի սկզբանե և այսուհետ «թավշյա» իշխանությունը դատապարտված է ձախողման, քանի որ կտրված է իրականությունից, իսկ բոլոր
նրանց, ովքեր գերագնահատում են իրենց քաղաքական դիրքը, իրենց անձը մնացած մարդկանցից` հայացք գցելով վերևից, ապա պետք է փաստել ,որ ձեր ճանապարհը կարճ է լինելու:

ՀՀ գործող իշխանությունների որոշ անդամներ անընդհատ խոսում են իրենց «ժողովրդի կողմից ստացած մանդատի», «70 տոկոս լեգիտիմության» ու մշտապես պոպուլիստական թեզերի մասին։

Թրաշամանուկները էյֆորիայի թմբիրի տակ` մոռանում են, թե իրականում ովքեր են իրենք և ինչպես են հայտնվել իշխանության: Անընդհատ խոսելով ժողովրդավարությունից, լեգիտիմությունից, նրանք չեն հասկանում, որ երկրի թիվ մեկ պատասխանատվությունն ընկած է հենց իրենց ուսերին և իրենց «թավշյա» առաջնորդի ուսերին:

Առաջնորդի, ով իր պոպուլիստական սուտ կոչերով արդեն մեկ տարուց ավելի սնում է մի ամբողջ ազգ: Անընդհատ կոչ անելով ազգին, որ «արդեն իսկ կատարել են հպարտ քաղաքացիներին խոստացած բոլոր պարտավորությունները, քանի որ իրականություն են դարձրել թավշյա հեղափոխությունը և ձերբազատվել են նախկին թալանչի ռեժիմից»:

Սա է միայն «թավշյա» ռեժիմի միակ ձեռք բերումը այս 1.5 տարվա ընթացքում: Սակայն այսօր փաստացի ազգի մեծ մասը դուրս է եկել էյֆորիայից ու փորձում է հնարավորինս արագ փրկել երկիրը այս ֆարսից, այս իշխանությունից, ովքեր բացի երկիրը միջազգային հարթակներում խայտառակելուց, բյուջեն մսխելուց ուրիշ ոչ մի բանի ընդունակ չեն: Ովքեր շատ արագ տեմպերով քանդում են հայի ավանդական ընտանիքը, հայկական մշակույթը, հայոց պատմությունը, հայ եկեղիցին, հայկական բանակը ու բոլոր այն արժեքները, որոնք մեր պետականության հիմնասյուններն են:

Ու քանի որ տարված են իրենց անձի կայանալու ու մեծարելու խնդրով անտեսել են, որ հայ ժողովուրդը միշտ պայքարող է, պահպանողական է, մոռանում են, որ հայը վաղվանից չվախեցող է, իսկ անցյալից սովորող:

Ժամանակն է, որ գործող իշխանությունը օր առաջ հրաժարական տա ու հեռանա քաղաքական դաշտից, քանի դեռ ժողովրդի համբերության բաժակը չի լցվել

Նունե Ներսիսյան