Չեխիայի հիվանդանոցներից մեկում կրակ բացած անձը համոզված է եղել, որ ծանր հիվանդ է. լուսանկար

Հարձակվողը 42-ամյա Ցտիրադ Վ.-ն էր, որն աշխատել է որպես շինարար-տեխնիկ

Չեխայի հյուսիս-արևելյան Օստրավա քաղաքի համալսարանական հիվանդանոցում կրակ բացած տղամարդը վստահ է եղել, որ ծանր հիվանդ է, բայց իրեն ոչ ոք չի ցանկանում բուժել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ալեշ Ժիգուլան` այն ընկերության ղեկավարը, որտեղ աշխատել է հանցագործը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տղամարդը քաղաքի ծայրամասային հիվանդանոցներից մեկում կրակել է 6 հիվանդի վրա, այնուհետև ձերբակալությունից առաջ ինքնասպան եղել:

Ժիգուլայի խոսքով` հարձակվողը 42-ամյա Ցտիրադ Վ.-ն էր, որն աշխատել է որպես շինարար-տեխնիկ:

«Նա ինքն իրեն ներշնչել էր, թե ծանր հիվանդ է, և իրեն ոչ ոք չի ցանկանում օգնել: Ամեն տեղ գնալիս ասում էր այդ մասին: Վերջին ամսվա ընթացքում աշխատանքի չի ներկայացել, 14 օր առաջ տեղեկացրեց, որ հիվանդ է: Այլևս չեմ ցանկանում խոսել այդ մասին»,- եզրափակել է Ժիգուլան:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը` կրակը բացվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտ 7-ի սահմաններում, վնասվածքաբանության բաժանմունքում:

Օստրավայում կատարված հարձակումը դարձել է երկրորդ ամենախոշոր զանգվածային սպանությունը Չեխիայի ժամանակակից պատմության մեջ:

ա