Արթուր Վանեցյանն օրեր առաջ հիմնադրամ է գրանցել

«Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օրեր առաջ արդարադատության նախարարության պետռեգիստրում հիմնադրամ է գրանցել։

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հիմնադիրներն են գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը եւ  ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը։

Հիմնադրամի նպատակն է՝ աջակցել քաղհասարակության կայացմանը։