Կթանկանա 700 անուն ապրանքատեսակ. տնտեսագետ

Սա այն դեպում, երբ բազմաթիվ մարդիկ համատարած ազատվում են աշխատանքից եւ բազմաթիվ մարդիկ էլ գտնվում են ազատման շեմին

Եվրասիական տնտեսական միության մաքսային միասնական սակագներով պայմանավորված կթանկանան 700 անուն ապրաքատեսակներ, այդ թվում նաեւ առաջնային նշանակության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Էդ թանկացումներն լինելու են եւ դրանից խուսափելու հնարավորություն չունենք: Հատկապես խոցելի խավի համար, որը գերազանցում է մեկ միլիոնը, էդ բոլորի համար լինելու է շատ ծանր բեռ եւ բացասական է ազդելու։

Դրան փոխարինող որեւէ բան գոնե այս պահին ընդհանուր տնտեսական քաղաքականության մեջ դեռ չի երեւում: Ասենք դա կարող էր լինել աշխատավարձերի բարձրացում կամ թոշակների բարձրացում: Ճիշտ է, նվազագույն աշխատավարձը 13 հազար բարձրացրեցին, բայց համալիր նայելու դեպքում բազմաթիվ մարդիկ համատարած ազատվում են աշխատանքից եւ բազմաթիվ մարդիկ էլ գտնվում են ազատման շեմին»,-ասաց նա:

Տնտեսագետի խոսքով` աշխատանքից ազատումները նշանակում են եկամուտների բացակայություն, որ չեն կարողանում աշխատավարձեր վճարել, ինչն ըստ նրա, բերելու է մեծ ռիսկերի: