Հույսս Քո՛ վրա դրեցի, Աստվա՛ծ, և պիտի ցնծա՜մ և ուրա՛խ լինեմ փրկության կյանքով. ՍԱՂՄՈՍ

Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ, պահապա՜նս եղիր, ապահո՛վ տունն իմ՝ ի՛նձ ապրեցնելու, Դու իմ զորավի՛գ և ապավե՛նն իմ, առաջնորդեցի՛ր, սնուցեցի՛ր ինձ՝ հանո՛ւն Քո Անվան, և պիտի հանե՛ս այս որոգայթից, որ լարվե՛ց իմ դեմ

 

ՍԱՂՄՈՍ Լ (30) -ից
Տե՛ր իմ, Քե՛զ վրա ես հույս դրեցի և հո՛ւր հավիտյան պիտի չամաչեմ, Քո արդարությամբ եկ ու փրկի՛ր ինձ, Քո արդարությամբ ապրեցրո՜ւ, Աստվա՛ծ: Խոնարհեցրո՜ւ ականջդ ձայնիս, շտապի՜ր հոգիս կենդանի պահել: Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ, պահապա՜նս եղիր, ապահո՛վ տունն իմ՝ ի՛նձ ապրեցնելու, Դու իմ զորավի՛գ և ապավե՛նն իմ, առաջնորդեցի՛ր, սնուցեցի՛ր ինձ՝ հանո՛ւն Քո Անվան, և պիտի հանե՛ս այս որոգայթից, որ լարվե՛ց իմ դեմ: Դո՛ւ ես պաշտպանն իմ, Քո՛ Ձեռքն եմ լման հանձնել իմ հոգին: Քո Ճշմարտությամբ Դո՛ւ փրկեցիր ինձ՝ ատելով նրանց, որ ունայնախո՛հ երկյուղներ ունեն: Հույսս Քո՛ վրա դրեցի, Աստվա՛ծ, և պիտի ցնծա՜մ և ուրա՛խ լինեմ փրկության կյանքով Քո ինձ պարգևած: 

Փոխադրությունը գրաբարից, Մ. Ա. Ոսկանյան