Քիմ Քարդաշյանը ցույց է տվել իր զարդարված առանձնատունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիմ Քարդաշյանը որոշել է զերծ մնալ տոնածառի զարդարման եւ մոմերի դասական տենդենցներից

Իր շքեղ տունը Քիմ Քարդաշյանը որոշել է չծանրաբեռնել ավելորդ դետալներով։  Ամանորյա մթնոլորտի համար գեղեցկուհին ընտրել է միայն սպիտակ լույսեր եւ արտասովոր քանդակներ, որոնք ծառեր են հիշեցնում: Այս գեղագիտական դեկորներով, ըստ news.am-ի, նա կիսվել է իր Instagram-ի էջերում:

Աստղերը մեկը մյուսի հետեւից շտապում են ամանորյա մթնոլորտ ապահովել իրենց տներում։ Քիմ Քարդաշյանը որոշել է զերծ մնալ տոնածառի զարդարման եւ մոմերի դասական տենդենցներից։  Նա շարունակում է հավատարիմ մնալ մինիմալիստական ոճին, որը գերիշխում է իր՝ Կալիֆորնիայում գտնվող տանը։