Բարսեղ Բեգլարյանն առերեսվել է Սերգո Կարապետյանի հետ

Բեգլարյանը մեղադրանքն առաջադրվելուց հետո Սերժ Սարգսյանի հետ չի քննարկել այդ հարցը

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը մեկուկես ամիս առաջ հարցաքննվելու ժամանակ առերեսվել է Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի հետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, իր այլ գործով դատական նիստից առաջ՝ դատարանում, լրագրողների հետ զրույցում ասաց Բարսեղ Բեգլարյանը։

Նշենք, որ երեկ ՀՔԾ-ն հայտնել էր, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու համար։

Նշենք, որ  ըստ մամուլում տարածված լուրերի՝ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք է տվել Սերգո Կարապետյանը։

Նշենք, որ մեղադրանքն առաջադրվել է այն նույն քրեական գործի շրջանակներում, որով երեկ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Բեգլարյանն ասաց, որ մեղադրանքի առաջադրվելուց հետո Սերժ Սարգսյանի հետ չի քննարկվել այդ հարցը։