Պատրաստ եմ բոլոր հիմնադրամներին, որտեղ պետք է՝ մուծվեմ, բայց վարչապետը թող հրապարակի էդ թուղթը. Աշոտյան

Փաշինյանի՝ այս մեկուկես տարվա դեգերումները, մեծամտությունը, Ղարաբաղի հարցում անթույլատրելի լոպազությունը բացառապես վնաս են հասցրել մեր բանակցային դիրքերին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պնդում է, որ Սերժ Սարգսյանի բանակցած փաթեթի թրկօղակը երեկ փրկեց Նիկոլ Փաշինյանի Բրատիսլավայում: Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում նա, մասնավորապես, ասաց.

«Փաշինյանի՝ այս մեկուկես տարվա դեգերումները, մեծամտությունը, Ղարաբաղի հարցում անթույլատրելի լոպազությունը բացառապես վնաս են հասցրել մեր բանակցային դիրքերին, և նորից պիտի կրկնեմ՝ համը ընկել է Ադրբեջանի բերանը, ինչը շատ դժվար է լինելու հանել։ Եվ դա հանելու համար մենք ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ինքը պետք է փակի նախորդ բաժանարար էջը և անցնի քաղաքական համակարգի ռեստարտի նոր ծրագրի:

Ինչպիսի՞ իշխանություն մենք ունենք այսօր Հայաստանում, իիշխանություն, որն իրեն թույլ է տալիս ԱԺ ամբիոնից սուտ խոսել՝ Նիկոլ Փաշինյանը, որ «իմ ձեռքի տակ են թղթերը, որ դուք բանակցել եք միայն հող հանձնելու մասին»։

Ես չելենջ արեցի անցյալ տարի, հիմա էլ կրկնում եմ՝ պատրաստ եմ Հայաստան հիմնադրամին, City of smile հիմնադրամին, բոլոր հիմնադրամներին, որտեղ պետք է մուծվեմ, բայց ինքը հրապարակի էդ թուղթը։ Ես պատրաստ եմ իմ համեստ աշխատավարձից ամեն ամիս բոլոր իր ասած հիմնադրամներին փող տամ, բայց ինքը թող հրապարակի էդ թուղթը, ու խոստովանի, իրականում, այն, ինչ խոսում են ենղ շրջանակներում, թե ինչի շուրջ են իրենք բանակցել»,-ասաց Արմեն Աշոտյանը։