Սա իսկապես ամենաթողություն է. ունենք փլվող շենքեր, իսկ մենք 300 մլն դրամից ավելի տալիս ենք, որ Նոր տարվա միջոցառում անե՞նք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք էլի ժպիտով շարունակելու ենք նայել քաղաքացիների աչքերի՞ն
Live24.am-ը ներկայացնում է

Այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հայտարարել է.

«Ասում եք՝ կառուցելու ենք վերգետնյա անցում, որն արժենալու է 44 մլն դրամ:

Ի դեպ, 5-ամյա ծրագրից հանել եք վերգետնյա անցումների կառուցումը, ինչը որոշ փողոցներում խիստ անհրաժեշտ է:  Ունենք փլվող շենքեր, օրինակ Արզումանյան 10-ը, իսկ մենք 300 մլն դրամից ավելի տալիս ենք, որ Նոր տարվա միջոցառում անե՞նք: Սա իսկապես ամենաթողություն է: Մենք ուզում ենք, որ Ամանորը անցնի ճոխ, բայց 750 հազար դոլա՞ր: Մենք էլի ժպիտով շարունակելու ենք նայել քաղաքացիների աչքերի՞ն»,-հայտարարեց «Լուսյի» անդամը: