2020 թվականի բյուջեն հեղափոխական է և աղետի գոտու խնդիրները լուծելու առումով նույնպես հեղափոխական է, քանի որ այս տարի աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրների լուծման համար` 3 միլիարդ դրամ: Այս մասին Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2018 թվականից ի վեր մենք 66 միլիարդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն, որը մոտավորապես 28 տոկոս է, կարող եք հավաստիանալ, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն, և ՀՀ կառավարությունը հստակ շարունակելու է այս քաղաքականությունը»,-ասաց նա:
Անդրադառնալով ներդրումներին՝ նա ասաց, որ 456 միլիոն դոլար օտարերկրյա ուղիղ ներդրումներ են եղել: «Հեղափոխական ծավալներով բյուջեի եկամուտներն ավելացվել են և 2018 թվականի համեմատ 353 միլիարդ դրամ եկամուտ է ավելացել: Մենք էլ գոհ չենք սրանից, բայց կա մի տրամաբանություն. մենք բարձրանում ենք աստիճան և այն ունի 100 աստիճան, որպեսզի 100-րդ աստիճանին հասնենք անպայման պետք է անցնենք 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդը, հիմա մենք լոնքերով 4-րդն ենք թռնում, մեր ընդդիմադիրներն ասում են՝ միանգամից 12-րդ թռեք։ Չի՛ կարող լինել այդպիսի բան, չնայած մեզ դուր է գալիս, որ ասում եք` 12-րդ, 24-րդ թռեք, մեզ դա դուր է գալիս, դուխ տվեք մեզ և մենք կթռնենք»,- ասաց նա:
0Comments