Կեղծ խաղող են մթերել, հետո դրսից ինչ-որ կոնյակներ են բերել, որ ձեւակերպեն որպես հայկական. վարչապետ

Չգիտե՞ք, որ Թուրքիայից կամ այլ տեղերից լոլիկ են բերել հայկականի տակ ձեւակերպել են

Գյուղատնտեսության ոլորտում, այ ունենք անկում, բայց պետք է հասկանանք, թե որքանով այդ անկումը կապ ունի նախկինում արձանագրված օրինակ կեղծ մթերումների, կեղծ արտահանումների հետ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դուք չգիտե՞ք դրա մասին, որ կեղծ խաղող են մթերել, հետո դրսից ինչ-որ կոնյակներ են բերել, որ ձեւակերպեն հայկական կոնյակ: Մենք փակել ենք դրա ճանապարհը: Չգիտե՞ք, որ Թուրքիայից կամ այլ տեղերից լոլիկ են բերել հայկականի տակ ձեւակերպել են: Փակել ենք այդ ճանապարհը եւ ճիշտ ենք արել, որովհետեւ ներսի տնտեսությունն սկսել է աշխատել:

Բայց հիմա գյուղոլորտում ունենք արտահանման աճ. Պատրաստի սննդի արտահանման աճը կազմում է 14,9 տոկոս, բուսական արտադրանքի աճը՝ 15,2 տոկոս: Վարունգի արտահանման աճել է 409 տոկոսով: Սրանք առողջացման պրոցեսներ են»,-ըստ news.am-ի՝ ասաց նա: