Այստեղ է, որ պետք է ասել՝ շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ. Աշոտյան

Պարոն Սարգսյանի նկատմամբ հարուցված գործն ու մեղադրանքն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացները

ՀՀ երրորդ նախագահ Սարժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ՀՀԿ-ն շաղկապում է արտաքին և ներքին քաղաքական խմորումների ու զարգացումների հետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանի խոսքով՝ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը տեղեկատվական ռումբի էֆեկտ ունեցավ քաղաքական, հասարակական և տեղեկատվական շրջանակների համար. «Ուզում եմ վերահաստատել, որ այն ոչ մի կերպ բացասական ազդեցություն չի կարող ունենալ ՀՀԿ-ի ներքին և արտաքին քաղաքական գործունեության վրա։

Ասեմ ավելին՝ պարոն Սարգսյանի նկատմամբ հարուցված գործն ու մեղադրանքն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացները, և այստեղ է, որ պետք է ասել շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ»։