Ձեռք բերելու օրենքը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Երբ ստանում եք, ըստ անհրաժեշտի պետք է հոգաք նաև նրանց կարիքները, ում Ես ձեզ մոտ եմ ուղարկում
Live24.am-ը ներկայացնում է

Հիսուս

Դեկտեմբերի 5

Հոգևոր աշխարհի առաջին օրենքը տալն է: Տվեք ձեզ հանդիպող բոլոր մարդկանց. նրանց, ում հանդիպում եք կամ որոնք առնչություն ունեն ձեզ հետ: Տվեք ձեր աղոթքից, ձեր ժամանակից, ձեր անձից, ձեր սիրուց, ձեր մտածումներից: Նշանակում է՝ դուք ամեն բանից առաջ պետք է իրագործեք Տալու առաքելությունը:

Տվեք նաև աշխարհի բարիքներից ու դրամից, որքան որ տրված է և հնարավորություն ունեք: Այնպես արեք, որ ձեր տալը տարերային բնույթ չկրի. այն թող մշտական լինի՝ ծրագրված օրերի ու ժամերի համար:

Բաժանեք առատորեն ձեր ունեցածի լավագույնը բոլոր նրանց, ովքեր դրա կարիքը ունեն: Եղեք Մեծ Տվողներ, այո, մեծ տվողներ: Տվեք այնպես, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է Տալիս: Նա Իր արևը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա, Իր անձրևը ուղարկում է և՛ արդարներին, և՛ անարդարներին: Ինչպես որ նախապես ասել եմ ձեզ, տվեք ըստ կարիքի և ոչ թե ըստ արժանիքի: Տալու ժամանակ միշտ հաշվի առեք իրական կարիքները բավարարելու անհրաժեշտությունը՝ աշխատելով իսկապես նմանվել Երկնային հորը՝ Մեծ Տվողին:

Երբ ստանում եք, ըստ անհրաժեշտի պետք է հոգաք նաև նրանց կարիքները, ում Ես ձեզ մոտ եմ ուղարկում: Տվեք առանց հարցնելու, առանց սահմանափակումների: Այս դեպքում է, որ չպետք է բոլորովին հաշվի առնել մտերմությունը կամ բարեկամությունը: Առաջնորդվեք միայն իրենց կարիքները հոգալու ազնիվ ցանկությամբ: Աղոթեք, որ կարողանաք Մեծ Տվողներ Լինել: