Փաշինյանների ընտանիքը փորձում է իրագործել Մեհրիբան Փաշաևայի մանկության չիրականացված երազանքը. Ղազինյան

Մեկ առիթով նշել էի, որ այսօրվա իշխանությունները պետությունն ու բյուջեն օգտագործում են իրենց մանկության չիրագործված երազանքներն իրականացնելու համար

Մեկ առիթով նշել էի, որ այսօրվա իշխանությունները պետությունն ու բյուջեն օգտագործում են իրենց մանկության չիրագործված երազանքներն իրականացնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«Այսօր պարզվեց, որ իշխանությունն օգտագործվում է ոչ միայն իրենց, այլ նաև Մեհրիբան Փաշաևայի չիրականացված մանկության երազանքներն իրագործելու համար:

Ուղղակի մեկ խնդիր կա. եթե Փաշինյանների ընտանիքը դեռ կարող է մտածել պետության հաշվին իր մանկության չիրագործված երազազանքները իրականացնելու մասին, ապա Մեհրիբան Փաշաևայի` Շուշիում մուղամ լսելու երազանքը երբեք ու ոչ մի պարագայում չի կարող իրագործվել», –գրել է նա: