Եթե պետական կառույցին նվիրում ես «ԿամԱԶ», որ «գործերդ առաջ գցի», դա կոռուպցիա է. Գևորգ Գորգիսյան

Իսկ սովորական մահկանացուները մինչև մի տարի պիտի գնան գան, սենյակից սենյակ մտնեն ու իրենց հասանելիք պետական ծառայությունը չստանան...

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի՝ «ԿամԱԶ»-ներ նվեր ստանալուն և նշում, որ դա կոռուպցիա է: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Պարզ բառերով կոռուպցիայի մասին․

Եթե պետական աշխատողին/կառույցին նվիրում ես «Բանբաներկա» / կամազ, որ «գործերդ առաջ գցի», իսկ սովորական մահկանացունեը մինչև մի տարի պիտի գնան գան, սենյակից սենյակ մտնեն ու իրենց հասանելիք պետական ծառայությունը չստանան, ապա էական չէ, այդ «բամբաներկան» տուն են տարել, թե ընդմիջմանը կերել են, դա միևնույն է, ԿՈՌՈՒՊՑԻԱ է»: