Կատարողները թող իմանան, որ հետո իրենք պատասխան են տալու. Գագիկ Ծառուկյան

Խնդիրն այն է, որ առանց աշխատելու աշխատավարձ ու թոշակ են ուզում տալ

Եթե մարդը հանցանք է կատարել, թող հանեն, բայց այդպիսի առաջարկ աշխարհում ընդունված չէ, չի կարելի: Դա մենք քննարկել ենք: Ինչո՞ւ են խրախուսում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագծի մասին:

Դիտարկմանը, որ իշխանություններն իրենց խոսքերով, ցանկանում են լուծել ՍԴ-ում առկա ճգնաժամը, Ծառուկյանը նշել է, որ պետք է նախ ցույց տան, որ ճգնաժամ, լճացում կա. «Թող մեզ ցույց տան: Այդպիսի բան չկա: Խնդիրն այն է, որ առանց աշխատելու աշխատավարձ ու թոշակ են ուզում տալ: Մենք դեմ ենք քննարկելու, իսկ այդ կատարողները թող իմանան, որ հետո իրենք պատասխան են տալու»: