«Մենք ընդունում ենք, որ մենք ժամանակավոր ենք ու կգնանք». Հրաչյա Հակոբյան

«Մի օր կգա մի դաշինք, և մենք այդ դաշինքին կպարտվենք». պատգամավոր

AD TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում «Իմ քայլ»-ի պատգամավոր Հրաչյա Հակոբյանն անդրադարձել է Միքայել Մինասյանի այն հայտարարությանը, թե այժմյան իշխանությունները ժամանակավոր են և շուտով գնալու են. «Այո, մենք ընդունում ենք, որ մենք ժամանակավոր ենք: Բնականաբար, մի օր մենք պետք է հեռանանք:

Այն կանխատեսումները, որ նա արել է ժամկետների առումով, ինչ ուզում է նա կարող է ասել, ուղղակի մի փոքր պետք է հիմնավորել: Այսինքն այդ պարարտ հողը կա, թե՝ ոչ: Այո, մենք հեռանալու ենք: Մի օր կգա մի կուսակցություն, դաշինք, և մենք այդ դաշինքին կպարտվենք ու կգնանք»: