Խաչատուր Սուքիասյանը նախկին իշխանություններից պաշտո՞ն է ուզել. Աշոտյանը չի մեկնաբանում

Խաչատուր Սուքիասյանը մտերիմ է եղել նախկին իշխանության շատ ներկայացուցիչների, այդ թվում՝ ինձ հետ
live24.am-ը ներկայացնում է

«Սիլ գրուպ» ընկերության նախագահ, գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր Աբովյանում ադամանդագործության արտադրամասի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Բջնի» գործարանին՝  ասելով, թե գործարանն իրենից խլել են և նա ցանկանում է այն իրավական ճանապարհով հետ բերել։ Գործարարն անդրադարձել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ վերջինս «դավաճանել է իր հին ընկերներին»։

168.am-ը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքվեց, թե ինչ դավաճանության մասին է խոսքը և արդյո՞ք ճիշտ են համացանցում հայտնված այն լուրերը, որ Խաչատուր Սուքիասյանը նախկին իշխանություններից պաշտոն է ուզել։

«Խաչատուր Սուքիասյանը մտերիմ է եղել նախկին իշխանության շատ ներկայացուցիչների, այդ թվում՝ ինձ հետ։ Եթե նույնիսկ նման խոսակցություն եղած լիներ, ես չեմ պատրաստվում դրա մասին բարցրաձայնել»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ տեսանյութում