Կրակոցներ Էջմիածնում

Տուժողն ի վիճակի չի եղել Ոստիկանության մեկնած օպերատիվ խմբին բացատրություն տալ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 15:24-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Շտապ օգնության խումբը վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել 1991 թ. ծնված, Էջմիածին քաղաքի բնակչի: 

«Նա հիվանդանոցում հայտնել է, որ Արգիշտի փողոցի 7/1 շենքի տներից մեկում գազային ատրճանակով կրակել են իր ուղղությամբ»,-ասաց Գաբրիելյանը՝ նշելով, թե տուժողն ի վիճակի չի եղել Ոստիկանության մեկնած օպերատիվ խմբին բացատրություն տալ:

«Դեպքի առթիվ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,-հավելեց Գաբրիելյանը: