Այդ «ասեկոսեները» տարածել է Նիկոլ Փաշինյանը․ Դավիթ Խաժակյանը՝ նվերների եւ Մարությանի մասին

Փայլակ Ֆահրադյանի եւ Տաթև Այվազյանի հետ զրույցում Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ խոսք է գնում կոռուպցիոն գործարքի մասին

Անցնող շաբաթ Երեւանի քաղաքապետարանը հրապարակեց քաղաքապետարանին աղբատար մեքենաներ նվիրատված անձանց եւ ընկերությունների ցանկը։ Մինչ այդ քաղաքապետարանը այդ անունները հանրությունից գաղտնի էր պահում։ Երեւանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանն է այս շաբաթ հյուրընկալվել «Խոսքի արժեք» հաղորդմանը։

Փայլակ Ֆահրադյանի եւ Տաթև Այվազյանի հետ զրույցում Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ խոսք է գնում կոռուպցիոն գործարքի մասին, քանի, որ տվյալ աղբատար մեքենաները քաղաքապետարանին տրվել են ինչ-որ ակնկալիքներ ունենալով։

Հնարավո՞ր է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնեն հաշվի առնելով այս գործընթացները։ Անդրադառնալով Մարությանի ուղիղ եթերով տրված մեկնաբանություններին, Խաժակյանը կարծիք է հայտնել, որ այն իրեն հիշեցրել է Կարգին հաղորդումից մեկ հատված։

irakanum.am