Վարչապետը ստում է. պատրաստվում ենք հացադուլի. Մարգարիտա Խաչատրյան

ԱԺ-ում վարչապետն ասաց, որ սևազգեստ մայրերի խնդիրը լուծված է, սուտը գնալով շատանում է և չի պակասում

Այսօր սևազգեստ մայրերը կրկին ակցիա էին իրականանցնում Կառավարության շենքի դիմաց:

Վերջիններիս պնդմամբ նոր իշխանությունները միայն մարտի 1-ի գործով են զբաղվում և մնացածին ուշադրություն չեն դարձնում.

«ԱԺ-ում վարչապետն ասաց, որ սևազգեստ մայրերի խնդիրը լուծված է: Սուտը գնալով շատանում է և չի պակասում: Մենք պատրաստվում ենք հացադուլ անել այստեղ, մեզ ոչ ոք այսօր չի մոտեցել Կառավարությունից»: 

Տեսանյութը՝ armdaily.am-ի