Արթուր Վանեցյանը համակարծիք է Արամ Ա.-ի հետ

«...Եթէ յեղափոխութիւնը հակազդեցութեն է ու հաստատում է անդին՝ ժողովուրդին կեանքը յեղափոխող գործընթացքի չվերածուի, կը դառնայ սոսկ պղպջակ...»,-գրել է նա

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ և մեջբերել վերջինիս խոսքերը:

«...Եթէ յեղափոխութիւնը հակազդեցութեն է ու հաստատում է անդին՝ ժողովուրդին կեանքը յեղափոխող գործընթացքի չվերածուի, կը դառնայ սոսկ պղպջակ...»,-գրել է նա:

ա

Ավելի վաղ Արամ Ա.-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր.

«Յեղափոխութիւն մը շուտով կը շոգիանայ, երբ խոստումը չունի որպէս յենարան։ Ու երբ խոստումը հեռու մնայ կեանքի իրականութենէն, խոր անջրպետ մը կը գոյանայ ժողովուրդին ու իշխանութեան միջեւ. կացութիւն մը, որ կը դառնայ յղի աննախատեսելի վտանգներով...»: