ՊԵԿ-ի դիմաց ավտոներկրողները բողոքի ակցիա են անցկացնում. ուղիղ

Նրանք բողոքում են հունվարի 1-ից ավտոմեքենաների ներկրման մաքսավճարը բարձրացնելու եւ դրանից առաջացած իրավիճակի դեմ

Ավտոներկրողները, որ բողոքում են հունվարի 1-ից ավտոմեքենաների ներկրման մաքսավճարը բարձրացնելու եւ դրանից առաջացած իրավիճակի դեմ, այսօր` նոյեմբերի 27-ին, բողոքի ակցիա են անցկացնում Պետական եկամուտների շենքի մոտ:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ավարտվում է 2014 թվականին ԵԱՏՄ ամդամագրվելիս Հայաստանին տրված արտոնությունը եւ մի քանի անգամ  բարձրանալու են ավտոմեքենաների մաքսազերծման գները:  

Ըստ այդ արտոնության` չնայած Միության տարածում մաքսատուրքերի բարձր լինելուն, 5 տարի ժամկետով Հայաստանում հետաձգվել էին մաքսային վճարների փոփոխությունները:

Ավտոներկրողները դժգոհություն են հայտնում նաեւ Գյումրու Հյուսիսային մաքսատնից, արդեն շահագործման է հանձնվել: